Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 19-03-2025

Նիկոլի պապու համար էլ կարան մի բան հնարեն՝ գովաբանեն․ հարցում՝ Փաշինյանի հորը նվիրված մրցաշարի մասին

Իջևանում տեղի է ունեցել ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85-ամյակին, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ի՞նչ ավանդ է ունեցել։ Նրա 85-ամյակին նվիրված հուշամրցաշար է անցկացվել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չգիտեն, թե ինչ ավանդ է ունեցել Վովա Փաշինյանը հայկական ֆուտբոլի զարգացման մեջ։ «Թաղեմ նրան էլ, նրան էլ»,- վրդովված պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ միայն գիտի, որ Նիկոլ Փաշինյանի հայրը ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել։

«Չգիտեմ ինչ ավանդ է ունեցել, բայց դժվար ունեցած լինի։ Գիտեմ, որ Իջևանում ֆիզկուլտուրայի դասատու ա էղել, ուրիշ ոչ մի բան։ Շատ ծիծաղալու ա, ինչ ասես կարան անեն, պապու պապու համար էլ կարան մի բան հնարեն, գովաբանեն, բայց ինձ թվում ա՝ իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն այդ հուշամրցաշարը իր համար է արել։ «Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ։ Իրա համար է անում Փաշինյանը, հոր համար չի անում»,- ասաց նա։

«Չգիտեմ, չեմ խորացել դրա մեջ։ Փաշինյանին շատ սիրում եմ ու հարգում եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ