Հայտարարագրման զավեշտը․ ՊԵԿ դասընթացն ավելի թանկ է, քան հայտարարագիր չներկայացնելու տուգանքը
copy image url

Հայտարարագրման զավեշտը․ ՊԵԿ դասընթացն ավելի թանկ է, քան հայտարարագիր չներկայացնելու տուգանքը

Ներքին 1 ամիս առաջ - 17:30 19-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետությունում, որի թիվ 1 հերոսը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարկ վճարող քաղաքացին է, ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։

2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն ՀՀ-ում գրանցված աշխատող և ռեզիդենտ համարվող քաղաքացիները, որոնց թիվը տատանվում է 710-720 հազարի սահմաններում։

Համընդհանուր հայտարարագրումը իսկական կոլապս էր ստեղծել, ինչի հետևանքով կառավարությունը ստիպված եղավ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը 6 ամսով երկրաձգել՝ մայիսի 1-ի փոխարեն այն դարձնելով նոյեմբերի 1-ը։ Թեպետ հայտարարագրերի ներկայացման մասով որոշակի դրական դինամիկա կա, այնուամենայնիվ ՊԵԿ նախագահն այսօր ԱԺ-ում հայտնեց, որ այս պահի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել 12 հազար քաղաքացի, ընդ որում՝ նրանք հիմնականում պետական ծառայողներ են։

Սրան զուգահեռ՝ համակարգը, որը բարդացրել է աշխատող քաղաքացիների կյանքը, ինչպես նաև շատերի կողմից մեկնաբանվում է որպես քաղաքացու գրպանը մտնելու փորձ, շատերի համար գումար աշխատելու հնարավորություն է ստեղծել։ Այս օրերին սոցցանցերում առկա են բազմաթիվ գովազդեր, որոնց հեղինակները քաղաքացիներին առաջարկում են վերջիններիս փոխարեն հայտարարագիր ներկայացնել, իհարկե՝ որոշակի գումարի դիմաց։ Քիչ չեն նաև հայտարարագիր լրացնելու հմտությունների դասընթացները։

Ուշագրավ է, որ Պետական եկամուտների կոմիտեն ևս որոշել է օգտվել գումար աշխատելու այս հնարավորությունից և հայտարարագրման հմտությունների 1-օրյա դասընթաց կազմակերպել։ Այս դասընթացը կազմակերպվում է ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, այն տևում է երկուսուկես ժամ, իսկ արժեքը կազմում է 16 հազար դրամ։ Եթե միևնույն կազմակերպությունից դասընթացին մասնակցում է 3 և ավելի աշխատակից, ապա կոմիտեն յուրաքանչյուրի համար 20 տոկոս։ Դասընթացի ավարտին կտրվի նաև հավաստագիր:

Իհարկե ողջունելի է, որ ՊԵԿ-ը նման դասընթաց է կազմակերպում և քաղաքացիներին հայտարարագիր լրացնելու հմտություններ փոխանցում, սակայն նույնքան ողջունելի կլիներ, եթե այդ դասընթացները կազմակերպվեին անվճար կամ ավելի մատչելի, քանի որ հայտարարագիր լրացնելու պարտավորությունը հենց պետությունն է դրել քաղաքացու ուսերին։ Այս իրողությունը բազմաթիվ քաղաքացիների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել, ինչի պատճառով վերջիններս որոշել են բոյկոտել և առհասարակ հայտարարագիր չներկայացնել։

Հայտարարագրման զավեշտն այսքանով չի ավարտվում․ հայտարարագիր չլրացված քաղաքացին առաջին անգամ միայն կզգուշացվի, որի հետո եթե մեկ ամսյա ժամկետում կրկին չլրացնի կտուգանվի 5 հազար դրամից, հաջորդիվ՝ արդեն 10 հազար դրամով։ Ստացվում է, որ հայտարարագիր չլրացնելու դեպքում հպարտք քաղաքացին կարող է տուգանվել առավելագույն 15 հազար դրամով, մինչդեռ ՊԵԿ-ի կազմակերպված դասընթացն ավելի թանկ արժե՝ 16 հազար դրամ։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին պետք է 16 հազար դրամ վճարի և դասընթացի հաճախի, որ 15 հազար դրամով չտուգանվի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում