Փաշինյանը փրկում է Սարիկին, Ալիևը միջանցքն ու ակնլավներն է ուզում, ՔՊ-ականները «կհիվանդանան»․ Մամուլ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 16-ին, Վարչապետի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնից։ Օրաթերթը տեղեկացավ, որ նրա ազատումից հետո մինչ օրս վարչության պետի պաշտոնը 2 ամիս է, ինչ թափուր է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիում նախընտրական թեժ իրավիճակ է, եւ ՔՊ-ն որոշել է նոր մարտավարություն մշակել՝ ամփոփիչ բանավեճից «փրկելով» Սարիկ Մինասյանին: ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի համակարգմամբ որոշում է կայացրել ամփոփիչ բանավեճի օրը մտածել որեւէ պատճառ, եւ անգամ հիվանդության հիմքով հրաժարվել առաջին դեմքով եզրափակիչ բանավեճին մասնակցելուց։

4 հազար 439 օտարերկրացի ստացել է ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակ․ հայտնում է օրաթերթը։
Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Բանն այն է, որ Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքի, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ո՛չ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, դրանց թվում՝ նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ում դեռ չեն քննարկել ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խմբակցությունում օրեցօր մեծանում է այն պատգամավորների թիվը, ովքեր պատրաստվում են այդ օրվա նիստին «հիվանդանալ» եւ իրենց բացակայությամբ վերաբերմունք արտահայտել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս «հաշվեհարդարին»։

Օրաթերթը նաև գրում է․ Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը և այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում