Արտաքին 4 տարի առաջ - 10:02 25-12-2021

Գիտնականները պարզել են, թե որ աղանդերն է փրկում ընկճախտից

Հարավային Կորեայի գիտնականները եկել են եզրահանգման, որ առնվազն 85% կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադը բարենպաստ է ազդում աղիների վրա և օգնում է պայքարել ընկճախտի դեմ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition Biochemistry ամսագրում:

Գիտնականները դիտարկել են 20-30 տարեկան երեք խումբ մարդկանց։ Առաջինը 70% կակաոյով մուգ շոկոլադ է օգտագործել, մյուսը՝ 85%, իսկ երրորդը եղել է ստուգողական։ Փորձի մասնակիցները 21 օրվա ընթացքում օրական երեք անգամ 10 գրամ շոկոլադ են ստացել։

«85%-ոց մուգ շոկոլադի օրական ընդունումը մեծացնում է աղիների մանրէաբանական բազմազանությունը»,- նշել են գիտնականները:

Ըստ մասնագետների, շոկոլադն ազդում է նաև տրամադրության վրա։

«Կակաոյի ավելի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադի օգտագործումը դրական է ազդում բացասական հուզական վիճակների դեպքում»,- պնդում են նրանք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել