Ներքին 1 տարի առաջ - 20:48 18-03-2025

ՀՀ-ն ԱԶԲ-ի հետ համաձայնագիր է ստորագրել․ կաջակցեն Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է խորհրդատվական այցով Հայաստան ժամանած Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի և ԱԶԲ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կողմերը քննարկել են ինչպես ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում, այնպես էլ առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը: Հանդիպման ընթացքում նախարարը և ԱԶԲ hայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը ստորագրել են «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ կառուցելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ծրագրի ֆինանսավորման համար հաշվարկված վարկային միջոցները կազմում են 236,0 մլն եվրո:

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի՝ այդ տարածաշրջանի բնակավայրերին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Ձեզ գուցե հետաքրքրի