Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել են Հյուսիս-հարավ միջանցքի կարևորությունը
copy image url

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն ընդգծել են Հյուսիս-հարավ միջանցքի կարևորությունը

Ներքին 3 տարի առաջ - 10:55 23-12-2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Թագուհի Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը և Նարեկ Բաբայանը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայ-հնդկական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը միջպետական կապերի ընդլայնման լավագույն հիմքն է: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունը եւ արդյունավետ աշխատանքը:

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 29 տարիների ընթացքում Հայաստանին եւ Հնդկաստանին հաջողվել է պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական կապերը վերածել միջպետական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը: Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի շեշտել է բարեկամական խմբերի դերակատարությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությանը եւ այդ պետության կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելուն: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ մեր երկիրն այս առումով գնահատում է Հնդկաստանի հավասարակշիռ հայտարարությունները եւ դերակատարումը միջազգային ասպարեզում: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ Հայաստանը Ջամմուի ու Քաշմիրի հարցում վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին եւ հույս հայտնել, որ խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը փոխշահավետ համագործակցում է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում: Որպես գոհացուցիչ փաստ՝ նա նշել է, որ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 20 անգամ աճել են արտահանման ծավալները դեպի Հնդկաստան՝ կազմելով 73,4 մլն ԱՄՆ դոլար, իսկ առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ աճել է շուրջ 2,7 անգամ:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը՝ Հակոբ Արշակյանն առանձնացրել է Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի գործունեությունը:

Զբոսաշրջության եւ գործարարության զարգացման ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիացիոն չվերթների իրագործումը: Անդրադարձ է եղել նաեւ կրթության բնագավառում ուսանողների փոխանակման ծրագրերին, մասնավորապես նշվել է, որ Հայաստանում կրթություն է ստանում ավելի քան 3000 հնդիկ ուսանող: Ընդգծվել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարեւորությունը և դրա միջազգային նշանակությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանք տանել Հայաստանի և Հնդկաստանի խորհրդարանների միջեւ 2005 թվականի Համագործակցության հուշագրի վերանայման եւ ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը ևս կարեւորել է հայ-հնդկական հարաբերությունների խորացումը և նշել, որ առաջիկայում Հնդկաստանի խորհրդարանում եւս կձեւավորվի բարեկամական խումբը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում նա անհրաժեշտ է համարել բարեկամական խմբերի փոխայցերը: Կիշան Դան Դեվալը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բարեկամական խմբի անդամները եւս նշել են, որ պատրաստ են ջանքեր ներդնել փոխշահավետ ծրագրեր իրագործելու հարցում:

Քննարկվել են երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունները, ընդգծվել է տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ կրթության բնագավառում ուսանողների փոխանակման մի շարք այլ ծրագրերին:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC