copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 14:45 23-10-2023

Վերջապես «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ. Գնել Սանոսյան

«Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է հարավ, այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այսօր սկիզբ կդնենք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Բավական բարդ ճանապարհ ու փուլեր անցնելուց հետո, վերջապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ», - ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ չափազանց կարևոր է Իրանի ու Հայաստանի միջև երկկողմ տնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությունը։

«Այս ծրագրի մեկնարկը ոչ միայն լավ առիթ է ֆիքսելու մեր միջև համագործակցության բարձր մակարդակը, այլ նաև կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ճանապարհաշինության, դպրոցաշինության, ջրամբարաշինության և, ընդհանրապես, ենթակառուցվածքային տարբեր ծրագրերում մեր համագործակցության ավելի խորացմանը՝ իրանական ընկերությունների ներգրավման առումով», - նշեց ՏԿԵ նախարարը։

Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» ինթերնեյշնլ գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4-ի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11 կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի կյանքի կոչմանը։

Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է
վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող
Քաջարանի թունելի ելք հատվածը։

Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով։

Նախատեսված է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։

Շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։
adv_banner

Ամենից շատ դիտված

11:02 Ադրբեջանցիների ոչ սպորտային պահվածքը՝ հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ
13:30 ՀՀ ԶՈւ-ին արգելված է Երասխով դեպի Վայոց ձոր տեղաշարժը. ՊՆ-ից չեն արձագանքում
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ մահացածն ու վիրավորները մասնակցում էին հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:00 Արմավիրում ծիրան հավաքելու գնացած հնդիկները բերման են ենթարկվել
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
22:30 Մեր անվտանգության թիվ 1 պատասխանատուն վարչապետն է, բայց Հայաստանը ծախում է․ հարցում
12:02 Արթուր Աբրահամը Մայք Թայսոնին հայկական կոնյակ է նվիրել
12:52 Կարապետ Պողոսյանն այս պահին տանն է, հատուկ  հսկողության տակ
15:10 Եկեղեցուն ես պարտական, որ գոյություն ունես Արսեն անունով և Թորոսյան ազգանունով. Միքայել Աջապահյան