Ներքին 4 տարի առաջ - 19:52 12-07-2022

Քաղաքացիներն ի նշան բողոքի փակել են Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-Հարավ» ճանապարհը․ shamshyan.com

Արդեն կես ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեցծվել Երևանում: Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ) հատվածում՝ ի նշան բողոքի, մեծ թվով բնակիչներ «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհը երկկողմանի փակել են:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեկ ամսից ավելի է, նշված վայրում շինարարական աշխատանքներ են սկսել, ինչը մենք ողջունում ենք, սակայն բնակիչներիս առողջության հաշվին:

Ուզում ենք այդ հարցն ուղղել Երևանի քաղաքապետին, ում անունից օրեր առաջ խոստացան, որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվեց, որ քաղաքապետի անունից տված խոստումը օդ է»: Ճանապարհը երկկողմանի փակ է, խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը, իսկ տվյալ վայրում կատարվող շինարարության հետևանքով փոշին իր սև գործն է անում:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը բացեն: Ժամանել են նաև մեծ թվով ՀՀ ոստիկանության պերկային ծառայության Երևանի գնդի պարեկներ: Այս պահին էլ փոշին իր սև գործն է անում ու անգամ այդ փոշու պայմաններում, որը քամին բերում լցնում է մարդկանց բերաններն ու աչքերը, մարդիկ հաստատակամ են, ասելով՝ մենք ողջունում ենք, որ շինարարություն եք կատարում, բայց պահպանեք տարրական կանոնները, բավական է արդեն, ինչքան փոշի ենք կուլ տալիս:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը