Իշխանությունն արհամարհեց 17 հազար երևանցու, Փաշինյանի հայրը զուսպ և խելոք մարդ էր․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:10 18-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 18-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երևանի ավագանին այսօր պետք է քննարկեր տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որի տակ կար 17 հազար երևանցու ստորագրություն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քննարկմանը, ու լքեցին նիստերի դահլիճը, ինչի հետևանքով նիստը չկայացավ։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ քաղաքային իշխանությունն արհամարհեց 17 հազար երևանցիների կամքը և անփոփոխ թողեց տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ «ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների անդամները ոչ թե մեզ բոյկոտեցին, այլ 17․000 երևանցու ստորագրությունը, ավելի ճղճիմ և փոքրոգի, ավելի վախկոտ և ողորմելի վարքագիծ դժվար է ենթադրել»,- չկայացած նիստից հետո հայտարարեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողների համար կազմակերպված եռօրյա մեդիատուրի համար ծախսվել է 7 մլն 550․280 դրամ։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 մլն 550․280 դրամ»,- Tert.am-ին հայտնել է Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը: Նրա խոսքով՝ թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։ Նշվում է՝ մարտի 10-12-ը Հայաստան են այցելել 10 թուրք լրագրող,ինչպես նաև 5 հոգի՝ որպես ուղեկցող անձնակազմ»:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող։ Հարցին, թե ինչո՞վ է գործող Սահմանադրությունը վտանգում խաղաղության հաստատումը, եթե նորը, ըստ նախարարի, պետք է զերծ լինի այդպիսի վտանգներից՝ Գալյանը պատասխանել է․ «Այն, որ գործողը մեր ընկալմամբ և մեր պետական մարմինների մեկնաբանությամբ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է, այսինքն՝ մեր դիրքորոշումը նաև միջազգային հարաբերություններում դա է, և մեր շեշտադրումը ևս դա է։ Մենք բոլորս մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը, այսինքն՝ խնդիրը մենակ Սահմանադրությանը չի վերաբերում, խնդիրը բոլոր օրենքներին է վերաբերում և իրավական ակտերին և նաև մեր գործելաոճին՝ որպես քաղաքացիներ և նաև որպես Կառավարություն»։

Օրերս Իջևանում պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար էր անցկացվել, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին: «Նիկարմ» ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Թեմայի վերաբերյալ«Հրապարակ»-ը զրուցել է սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ, ով զրույցում նշեց, որ Վովա Փաշինյանն իր համակուրսեցին է եղել: Բաղդասարյանի կարծիքով` Վովա Փաշինյանն, ի տարբերություն վարչապետ որդու` զուսպ, համեստ, հավասարակշռված անհատականություն է եղել։ «Նիկոլի հայրը` Վովան ինձ հետ միասին սովորել է Ֆիզկուլտինստիտուտի մարզիչների դպրոցում` երկու տարի: Շատ խելոք, լավ մարդ էր, նա ինչքան զուսպ ու խելոք էր, այդքան իր տղան անզուսպ ու անգրագետ է, նաև շատ ագրեսիվ: Հայր ու որդի լրիվ հակառակ կերպարներ են: Վովան համեստությունը լրիվ իրեն է վերցրել, լավ մարդ էր: Այո, նա դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, սակայն ես նրա մասին միայն լավը կարող եմ ասել, արժանի է, թող նաև իր անունով լինի հուշամրցարար: Ոչ մի վատ բան այդտեղ չեմ տեսնում», - նշել է Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ