Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին ևս անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը՝ ողջունելով այդ քայլը:
Արտգործնախարար Լեմմին խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը համարել է պատմական:
Նա կողմերին կոչ է արել հնարավորինս արագ սկսել պայմանագրի ստորագրման գործընթացը։