Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 18-03-2025

Ադրբեջանը երբեք խաղաղություն չի հաստատի․ Փաշինյանը գնա, ամեն բան կկարգավորվի․ հարցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակացությունների ավարտի ֆոնին՝ Ադրբեջանի Հայաստանին մեղադրեց հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Եվ չնայած, որ Բաքվից ևս հայտարարում են բանակցությունների ավարտի մասին, պավորություն է, որ Ադրբեջանը ճնշումները մեծացնում է, առաջին հերթին՝ մտքում ունենալով «միջանցքի» հետ կապված զիջումներ կորզելու և իր համար ցանկալի ճանապարհ ստանալու հանգամանքը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ի՞նչ պայմանով Ադրբեջանը Հայաստանի հետ վերջապես խաղաղություն կհաստատի»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ երբեք չի հաստատի խաղղաություն։
«Ադրբեջանը, երևի երբեք չհաստատի խաղաղություն, սուտասան մարդիկ են, 100 տարի ա խաբում են մեզ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կարևորը, որ հաղթող լինենք ցանկացած հարցում։

«Չգիտեմ, բայց ավելի լավա, որ մենակ կարողանանք հաղթող դուրս գալ»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Ադրբեջանը խաբեբա է։ «Ադրբեջանը երբեք խաղաղության պայմանագիր չի կապի, խաբեբայի մեկն ա»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ չի հավատում դրան։ «Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն չի հաստատի, ես չեմ հավատում, ցավոք սրտի։ Քանի անգամ է խոստացել խաղաղություն, քանի անգամ հաստատեց։ Միթե պատմությունը մեզ դասեր չի տալիս»,- ասաց նա։

«Փաշինյանը որ դուրս գա ասպարեզից ամեն բան կկարգավորվի։ Ռուբեն Վարդանյանը միայն ամեն ինչ կկարգավորի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ