Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:24 17-03-2025

Բաքվում հայ գերիները տանջվում են, իսկ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը մոռացել է իր առաքելությունը

Հայ պատանդների տանջանքները Բաքվի բանտերում և նրանց շինծու դատավարություններն այնտեղ շարունակվում են։

Բաքվում պահվող հայ ռազմագերիները ենթարկվում են խոշտանգումների. Ռուբեն Վարդանյանի դեմքին հայտնվել էին կապտուկներ, իսկ Բակո Սահակյանի ատամները ջարդված էին։

Հայ պատանդների խոշտանգումները թույլ չտալու համար, էլ չենք խոսում նրանց հայրենիք վերադարձնելու մասին, Հայաստանի իշխանությունը կարծես թե չի շտապում ինչ-որ ջանքեր գործադրել։

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով հանրությունը մեկընդմեջ բողոքի ակցիաներ է իրականացնում կառավարության շենքի մոտ, ԱԳՆ-ի դիմաց, տարբեր երկրների դեսպանատների դիմաց և իհարկե ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։

Եվ հենց այստեղ է ի հայտ գալիս իրական խնդիրը. Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկիր է, Նյու-Յորքում ունի մշտական առաքելություն, սակայն դժվար թե հանրության շրջանում գտվեն շատերը, ովքեր անուններով կիմանան այդ գրասենյակի կամ դրա յոթ հոգանոց խմբի անունները։

Հստակ է մի բան, այս մարդկանց գրեթե ոչ ոք չի ճանաչում մեկ պարզ պատճառով` նրանք երբեք չեն խոսել, չեն բարձրաձայնել Հայաստանի խնդիրների, հայ ռազմագերիների խոշտանգումների կամ նրանց վերադարձի մասին։ Իսկ թե ինչու, դժվար չէ հասկանալ։

Նույնիսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլի օրերին այս գրասենյակի ղեկավար Մհեր Մարգարյանը ոչ մի խոսք չի հնչեցրել Ռուբեն Վարդանյանի մասին, չնայած որ կարող էր և պարտավոր էր։

Այս «անհայտ պաշտոնյան» կարող էր պահանջել, որ ՄԱԿ-ը պատվիրակություն ուղարկի Բաքվի բանտ կամ դատարան, մասնակցելու հայ պատանդների դատավարություններին, տեսնվելու նրանց հետ, սակայն այս ուղղությամբ ևս ոչինչ չի արվել։

Իսկ հիմա հարց է առաջանում, թե ինչ արդյունք կարելի է սպասել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց, երբ ՄԱԿ-ի սրտում գտնվող ՀՀ առաքելության ղեկավարը մատնված է անգործության։

Մինչև մեր պատանդները Բաքվի բանտերում տառապում են, Ադրբեջանը հնարավոր ագրեսիա է նախապատրաստում, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը մոռացել է, թե որն է իր առաքելությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին