Ներքին 1 տարի առաջ - 14:31 16-03-2025

Ծառերի «սպանդ» Դիլիջանում. հսկայական եղևնիները արմատախիլ են արվում և ջարդվում

Oragir.News-ը օրերս տեղեկացրել էր Դիլիջանում ստեղծված խայտառակ իրավիճակի մասին. քաղաքի փողոցներն ասֆալտապատելու պատրվակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը արմատախիլ է անում և վաճառում հսկայական եղևնիները:

15-մետրանոց ծառերը հանում են արմատներով, իսկ եթե չի ստացվում, ջարդում են։

Oragir.News-ի տեղեկություններով՝ այդ ամենում իր մասնաբաժինն ունի Դիլիջանի երաժշտական դպրոցի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը, ումից մեզ չէր հաջողվել պարզաբանում ստանալ։ Ավելի ուշ Հասմիկ Մկրտումյանն անձամբ զանգահարեց մեր խմբագրություն՝ վստահեցնելով, որ ինքը ներգրավված չէ այս ամենում, ավելին՝ անձամբ պայքարել է, որ ծառերը չհատվեն։

Ստորև տեղադրված լուսանկարները ցավալի ապացույցն են այն փաստի, որ մեր այսօրվա իրականության մեջ իսկապես չունենք երկրի ու քաղաքացու մասին մտածող ու հոգ տանող իշխանություն:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում