Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:30 13-03-2025

Դիլիջանն այլանդակում են․ փողոցներից հանվում են 15–մետրանոց եղևնիները և վաճառվում

Դիլիջանում խայտառակ իրավիճակ է ստեղծվել. Oragir.News-ի տեղեկություններով, Դիլիջանի «արու» քաղաքապետ Դավիթ Սարգսյանը փողոցներն ասֆալտապատելու անվան տակ վաճառքի է հանել 15–մետրանոց եղևնիները։

Դիլիջանում ապշած են բոլորը, թե ինչպես է համայնքի ղեկավարն այլանդակում քաղաքը. եղևնիները հանում են արմատներով, իսկ եթե չի ստացվում, ջարդում են։

Oragir.News-ին հայտնի է դարձել նաև մեկ այլ զավեշտալի փաստ: Դիլիջանում գործող երաժշտական դպրոցի տարածքում դեռ ՀՀԿ-ի կառավարման տարիներին բազմաթիվ փորձեր են արվել կրպակ տեղադրելու։ Զարմանալի է, բայց Դիլիջանի նախկին քաղաքապետը որքան էլ աչքի է ընկել անօրինություններով, վերոնշյալ կրպակն այդպես էլ թույլ չի տվել տեղադրել, քանի որ պետք է եղևնիներ հատվեին։

Սակայն այսօր արդեն ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես. երաժշտական դպրոցի տարածքում ծառերը կտրված են, իսկ «բուդկա»-ն՝ տեղադրված։

Նշենք, որ այս մասին թեև շատերն են խոսում, բայց Oragir.News-ին պատմել է ռուս ականատեսը, ում համար իսկապես անհասկանալի էր, թե ինչպես կարելի է փողն ավելի գերադասել սեփական քաղաքի բարեկարգ վիճակից։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով