Ներքին 1 տարի առաջ - 21:44 18-03-2025

Ամբողջ կոլեկտիվով դեմ էինք ծառերի հատմանը, բայց չկարողացանք պայքարել. Դիլիջանի երաժշտական դպրոցի տնօրեն

«Մենք ամբողջ կոլեկտիվով վրդովված հարցրել ենք, թե ինչո՞ւ են ծառերը հատում։ Մենք ի՞նչ կարող էինք անել, մեզ ասել են, որ հատուկ մեքենաներ են բերել, որ ծառերը հանեն ու տեղափոխեն Ազգային պարկ։ Ինչո՞ւ ես պետք է մասնակցեի ծառերի հատմանը, այդ ինֆորմացիան ամենուր սփռվել է, որը դպրոցի կոլեկտիվի և անձամբ իմ համար շատ վիրավորական է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Դիլիջանի Երաժշտական դպրոցի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը՝ հերքելով թե՛ իր, թե՛դպրոցի կոլեկտիվի որևէ անդամի ներգրավվածությունը՝ դպրոցի հարակից տարածքում ծառահատման գործընթացին:

Օրերս հայտնել էինք Դիլիջանում ստեղծված խայտառակ իրավիճակի մասին․ քաղաքի փողոցներն ասֆալտապատելու պատրվակով համայնքապետ Դավիթ Սարգսյանն արմատախիլ է անում և վաճառում հսկայական եղևնիները։

Մեր տեղեկություններով՝ այդ գործում իր մասնաբաժինն ուներ դպրոցի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը, ումից մեզ չէր հաջողվել պարզաբանում ստանալ, սակայն ավելի ուշ նա անձամբ զանգահարեց մեր խմբագրություն՝ վստահեցնելով, որ ինքը ներգրավված չէ այս ամենում, ավելին՝ անձամբ պայքարել է, որ ծառերը չհատվեն։

Հասմիկ Մկրտումյանի խոսքով՝ իրենք կապ չեն ունեցել ծառերի հատման հետ, ավելին՝ փորձել են դա թույլ չտալ։

«Մենք բացարձակապես կապ չենք ունեցել ծառերի հատման հետ, հակառակը՝ փորձել ենք միջամտել, հարցրել ենք, թե ինչո՞ւ են նրանք հատում այդ ծառերը։ Չեմ հասկանում իմ մեղքը, ո՞րն է այս պարագայում։ Դպրոցի ետնամասում,ինչ-որ շինարարություն է գնում, որը մեզ ևս խանգարում է, բայց մեզ ասել են, որ դա օրինական է, և իրենք բոլոր տեսակի փաստաթղթերը ունեն ու կարող են ապացուցել։ Մենք ստիպված համբերատար դա տանում ենք․ խոսքը կառուցվող կրպակների հատվածի մասին է»,- ասաց նա։

Տնօրենը նշեց՝ ծառերը մեկը մյուսից ավելի գեղեցիկ էին և ապահովում էին հաճելի տրամադրություն։ Նրա խոսքով՝ դպրոցի կոլեկտիվը շատ ծանր է տարել ծառերի հատման, կամ ինչպես այդ աշխատանքներն իրականացնողներն են նշել,տեղափոխման փաստը, հատկապես՝ երբ տեսել են, թե ինչպես են կոշերով դրանք արմատախիլ արվում․ «2, թե 3 տարի առաջ նախկին համայնքապետի ժամանակ այստեղ բերեցին կրպակատիպ մի բան կառուցեցին, մենք բողոքի ձայն բարձրացրեցինք, բայց մեզ չլսեցին, իսկ հետո, անգամ չեմ հիշում ում հրահանգով, այդ գործընթացը կասեցրեցին, իսկ կառույցը քանդեցին։ Դրանից հետո կարծեցինք, որ անօրինական է և այլևս նման բան չի կրկնվի։ Սակայն օրերս տեսանք, որ շատ ինտենսիվ կերպով, իրականացվում են շինարարական աշխատանքներ, որը իրենց պնդմամբ օրինական է»։

Հասմիկ Մկրտումյանը հավելեց, նաև, որ դա, թե՛ ճարտարապետական խնդիր է, թե՛ լուսավորությանն է խանգարում։ Նա ասաց նաև, որ իրենք ոչինչ անել չեն կարող, քանի որ չգիտեն՝ ում դեմ պայքարել՝ խնդրին լուծում տալու համար։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել