Արտաքին 1 տարի առաջ - 16:49 15-03-2025

43 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 43 երկիր ներառող ցանկ է կազմել, որոնց քաղաքացիների մուտքն ԱՄՆ կսահմանափակվի։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Նշվում է, որ սահմանափակումների նոր համակարգը կբաժանվի երեք մակարդակի՝ կարմիր, նարնջագույն և դեղին։

Կարմիր գոտում գտնվող երկրների համար ենթադրվում է մուտքի ամբողջական արգելք։ Այս ցանկում են, մասնավորապես, Աֆղանստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան և ևս 7 երկիր։

Նարնջագույն մակարդակը նշանակում է խիստ սահմանափակումներ։ «Նարնջագույն գոտին» ներառում է Ռուսաստանը, Բելառուսը, Պակիստանը, Թուրքմենստանը և այլն։

Դեղին մակարդակը նշանակում է, որ այս երկրների քաղաքացիները պետք է 60 օրվա ընթացքում բարելավեն իրենց անվտանգության չափորոշիչները, հակառակ դեպքում՝ կկանգնեն սահմանափակումների վտանգի առաջ։ Այն ներառում է 26 երկիր, այդ թվում՝ Կամբոջան, Կամերունը, ԴՀ Կոնգոն և այլն։

Ամենից շատ դիտված

21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
22:14 ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին