Ներքին 1 տարի առաջ - 13:59 13-03-2025

Եթե մենք ասֆալտ անեինք ընտրական տրամաբանությամբ, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրվել. Փաշինյան

Մարդիկ մոռացել են, որ ժամանակին ասֆալտը ասոցացվում էր ընտրությունների հետ: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, որով առաջարկվում է չեղարկել հարկային բեռն ավելացնող որոշումները․

«Ընդ որում, տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես մինչև հաջորդ ընտրություններ։

Այն ասֆալտը, որ մենք հիմա անում ենք, եթե ընտրական տրամաբանությամբ անեինք, մինչև 2082 թիվը այդ ասֆալտով կարելի էր ընտրություններ անել, առանց չափազանցության։ Բայց այն գործիքը և լծակը, որ ընդունված է եղել, որ կառավարությունը իր ձեռքում պահի, որ որպես լծակ օգտագործի քաղաքական նպատակներով, մենք այդ գործիքը տալիս ենք մարդկանց ազատություն ենք տալիս որոշումներ կայացնելու, զարգացման օրակարգեր որդեգրելու և իրականացնելու համայնքի տրամաբանությամբ՝ իհարկե կառավարության լիազորությունները և գործառույթները որևէ կերպով չզիջելով»,-ասաց նա՝ կոչ անելով այդ հարցում սկզբունքային գտնվել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար