Ներքին 1 տարի առաջ - 09:48 12-03-2025

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ Փաշինյանը պարզաբանում է

«Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում»,- ֆեյսբուքյան էջում այս հարցադրմանն է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․

1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը,

2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը,

3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները,

4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները,

5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը,

6․ Քաջալերելու համար քաղաքային և բնական միջավայրի հետ առնչվելու, ճամփորդելու այլընտրանքային ձևերը,

7․ Ընդգծելու համար պարզ ձևերով ազատությանը, վայելքին, կյանքին հասու լինելու հնարավորությունները,

8․ Ընդգծելու համար կամքը կոփելու, ինքդ քո առաջ խնդիրներ դնելու, խնդիրներ հաղթահարելու ունակությունդ դաստիարակելու կարևորությունը,

9․ Ընդգծելու համար թիմային գործելակերպի, բոլորի առաջ անհատի պատասխանատվության, անհատի առաջ բոլորի պատասխանատվության կարևորությունը»,- գրել է նա՝ հավելելով «կեցցեհեծանիվը» հեշթեգը։

Ավելի վաղ վարչապետը սոցցանցի էջերում կադրեր էր հրապարակել հեծանվային հերթական՝ թվով 22-րդ զբոսանքից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից