Ներքին 1 տարի առաջ - 20:16 11-03-2025

Արագածում տուժած լեռնագնացներից մեկը շարունակում է մնալ անհետ կորած․ նոր մանրամասներ

Արագածում տուժած լեռնագնացներն Իսպանիայի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը շարունակում է մնալ անհետ կորած։

Հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարար ծառայող և 2 ուղղաթիռ։

Հիշեցնենք, որ ձնահյուսքի տակից դուրս է բերվել 8 անձ, նրանք հոսպիտալացվել են: