Ներքին 1 տարի առաջ - 18:40 11-03-2025

Ձնահյուսի տակ մնացած անձինք Իսպանիայի քաղաքացիներ են

Փրկարար ծառայության աշխատակիցներին դեռևս չի հաջողվել հասնել Արագած լեռան այն հատվածը, որտեղ 9 անձից բաղկացած արշավախումբ է մնացել ձնահյուսի տակ։

Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար վարչությունից՝ հավելելով, որ արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։