Ներքին 1 տարի առաջ - 15:40 11-03-2025

Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է. Արշակ Աբրահամյան

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բանտում արդեն 22 օր շարունակվող հացադուլի հետևանքով Ռուբեն Վարդանյանը սաստիկ հյուծվել և նիհարել է»:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։