Ներքին 3 տարի առաջ - 17:40 09-04-2023

Ինչ է հայտարարագրել ԲԴԽ նորընտիր դատավոր անդամ Արշակ Վարդանյանը

Դատավորների ընդհանուր ժողովն ապրիլի 7-ին ԲԴԽ անդամ ընտրեց Վերաքաննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։

Oragir.News-ը ներկայացնում է ԲԴԽ նորընտիր դատավոր անդամի ունեցվածքն՝ ըստ նրա ներկայացրած հայտարարագրի։

2021 թ-ի տարեկան հայտարարագիրը Վարդանյանը ներկայացրել է 2022 ապրիլի 21-ին։ Ըստ այդմ՝ Վարդանյանը հայտարարագրել է Երևանի Նորք-Մարաշ թաղամասում գտնվող անհատական բնակելի տունը, ինչպես նաև 2020 թ-ին Արաբկիր համայնքում ձեռք բերած բնակարանը։

Շարժական գույքից նա հայտարարագրել է 2010 թ-ին ձեռք բերած LEXUS մակնիշի ավտոմեքենան։

Տարեվերջին նրա բանկային հաշիվներից մեկին եղել է 1 մլն, մյուսին՝ 72 հազար դրամ, ինչպես նաև 500 դրամի կրիպտոարժութ։ Տարեվերջին նա նաև հայտարարագրել է 14 մլն դրամ կանխիկ դրամական միջոցներ։

Տարվա ընթացքում նրա ստացած եկամուտները կազմել են 20 մլն 799 հազար դրամ, որից 10 մլն 774 հազար դրամը՝ Վերաքննիչ դատարանից ստացված աշխատավարձն է, 3 մլն 79 հազար դրամը՝ ՊԵԿ-ից ստացած դրամական միջոցներն են, 6 մլն դրամը՝ ՔԻԴՈՒ ՍՊԸ -ից վարձակալության դիմաց ստացած վճարը, 800 հազար դրամը՝ Ինկոբանկից ստացած փոխառություններն են, 135 հազար դրամը ստացել է դատական դեպարտամենտից, 9000 դրամը՝ Արդարադատության ակատեմիայից։

Նա նաև հայտարարագրել է տարվա ընթացքում ունեցած խոշոր ծախսերը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 390 հազար դրամ, որից 1 մլն 36 հազար դրամն հանգստի համար կատարած ճանապարհածախսն է, 1 մլն 725 հազար և 120 հազար դրամը՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարն է եղել, ևս 509 հազար դրամը վարկի մարմանն ուղղված վճարումներն են եղել։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին