ՌԴ–ում կինը փորձել է համբույրի միջոցով թմրանյութ փոխանցել․ RBK
copy image url

ՌԴ–ում կինը փորձել է համբույրի միջոցով թմրանյութ փոխանցել․ RBK

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:25 11-03-2025
Ռուսաստանում կինը հենց դատարանի շենքում փորձել է համբույրի միջոցով թմրանյութ փոխանցել զուգընկերոջը։ Այս մասին գրում է RBK-ն։

Ըստ քննիչների՝ նա ապօրինի նյութեր է թաքցրել իր բերանում և փորձել է դրանք փոխանցել տղամարդուն՝ համբույրի ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել նիստին։

Կարգադրիչները նկատել են կասկածելի պահվածքը և թույլ չեն տվել համբուրվել։

Այժմ կնոջը պատրաստվում են դատել նույն Կիրովի շրջանային դատարանում։

Ամենից շատ դիտված