Ներքին 1 տարի առաջ - 20:06 10-03-2025

ՀՀ դեսպանը Իրանում քննարկել է տարածաշրջանային վիճակը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ:

Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ:

Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխգործակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների հետ:

Ձեզ գուցե հետաքրքրի