Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:53 09-03-2025

Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները. Փաշինյան

Առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ, որ մենք հասկանանք՝ ինչում է այս ընտրությունների քաղաքական ենթատեքստը:

Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում էին բավարար չափով արագ չգործելու համար, գնան ընտրական տեղամասեր և ապացուցեն, որ անկեղծ էին քննադատում: Որովհետև այդ անկեղծ քննադատությունը կնշանակի ընդունել, որ «հատիկ առ հատիկ»-ի տրամաբանությունը գործում է, թափանիվը արագացել է, դրա համար էլ ոմանք, հազար ներողություն այս բառիս համար, առնետների նման նկուղներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու:

Եվ մենք նրանք պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները, որտեղ իրենք սպասեն և սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը»,- հայտարարել է Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։

Հիշեցնենք՝ վարչապետը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այսօր այցելել էր Գյումրի և Փարաքար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ