Ներքին 1 տարի առաջ - 09:25 08-03-2025

Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր,

Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով:

Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է. մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ: Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաև նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և հետևաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է:

Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է: Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երևույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ և մարտահրավերներ: Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության և աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, և առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու:

Բայց կանանց ներուժի ներգրավումը՝ որպես մեր պետության զարգացման կարևորագույն գործոն, իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն, և ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում:

Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» և սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության և խորհրդածությունների կենտրոնում:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի և ավելի ու ավելի է դառնում այդպիսին: Սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը հին է և անկենսունակ: Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում և սա քաջալերող է: Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները:

Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը: Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց