Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 07-03-2025

Էսքան ժամանակ զբաղվու՞մ էին գերիների հարցով․ հարցում՝ Ադրբեջանում Կարմիր խաչի փակման մասին

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է փակել իր երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչությունը։ Սա մտագոհությունների տեղիք է տալիս, քանի որ Կարմիր խաչի կոմիտեն միակ կազմակերպությունն է, որի միջոցով Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ընտանիքները հնարավորություն ունեն որևէ տեղեկություն ստանալ կամ կապ հաստատել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու՞ է Ադրբեջանում փակվում Կարմիր խաչի գրասենյակը։ Ո՞վ պետք է զբաղվի հայ գերիների վիճակով»։

Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ Ադրբեջանն անում է այն, ինչ ցանկանում է։

«Ադրբեջանում ամեն ինչն ա խառնվում, Կարմիր խաչն ա մնացել։ Մենակ հայերը պետք է զբաղվեն գերիների հարցով, բայց պիտի նորմալ զբաղվեն, ոչ թե սենց, սա զբաղվել չի, որ զբաղվում են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հետաքրքրվում այդ հարցով։
«Ես չգիտեմ, չեմ հետաքրքրվել ճիշտն ասած։ Գերիներ վիճակով պիտի զբաղվի և՛ մեր կառավարությունը, և՛ միջազգային կոռույցները»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Կարմիր խաչի քայլերը տեսանելի չեն եղել նաև այն ժամանակ, երբ գործում էր։

«Չգիտեմ, ինչ ասեմ։ Էսքան ժամանակ բաց չէ՞ր Կարմիր խաչը, զբաղվու՞մ էին, չէին զբաղվում։ Հիմա կարգին մեկը պիտի լինի, որ էդ հարցով զբաղվի»,- նշեց նա։

«Ադրբեջանից ինչ ասես սպասելի ա։ Դա այն երկիրն ա, որ պիտի աշխարհի երեսից վերացվի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»