Մամուլ 1 տարի առաջ - 08:20 07-03-2025

Այս տարի մարտի 8-ին պարգևավճար չեն ստանա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի պետական գերատեսչություններում ամեն տարի մարտի 8-ին, ավանդույթի համաձայն, կին աշխատակիցներին 30-40 հազար դրամ պարգեւավճար էին տալիս` դրանով ցույց տալով իրենց կնամեծարությունը: Մենք տեղեկացանք, որ այս տարի մարտիության պարգեւավճարը պետական ծառայողները` կանայք, չեն ստանալու: Մեր աղբյուրի խոսքով` աշխատակիցներին պատճառաբանել են, թե բյուջեում փող չկա: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից եւ պաշտպանության նախարարությունից: ՊՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես էլ հարցը թողեցին անպատասխան: ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռեւս հստակ չէ` կստանա՞ն, թե՞ ոչ: ԿԳՄՍՆ-ից նույնպես ասացին, որ չգիտեն` լինելո՞ւ է պարգեւատրում այս տարի, թե՞ ոչ:

Մեր աղբյուրը նշում է, որ սովորաբար մարտի 8-ի պարգեւավճարը մարտ ամսվա աշխատավարձի հետ է փոխանցվում, սակայն այս տարի աշխատավարձերը փոխանցվել են` առանց պարգեւավճարների:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ