Մամուլ 4 տարի առաջ - 08:18 13-05-2022

Քանի դեռ Սարգսյանն ու Քոչարյանը համաձայնության չեն եկել, շարժումը նոր թափ չի ստանա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դիմադրության շարժման մեր աղբյուրներն ասում են՝ քանի դեռ շարժման ստվերային շահառուներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել ժամանակավոր վարչապետի թեկնածության շուրջ, շարժումը չի աճի, նոր թափ չի ստանա, լավագույն դեպքում կպահպանվի եղած վիճակը, բայց շատ հնարավոր է, որ գնա մարման, քանի որ հայ ժողովուրդը սիրում է մարդկանց, անձերի հետեւից գնալ, եւ քչերին է գաղափարը համախմբում։
Բացի այդ, երբ չկա հստակություն, թե ով է լինելու ժամանակավոր վարչապետը, հրապարակի ուժերն իրենց բոլոր ռեսուրսները չեն օգտագործում։ Իսկ ՀՀ երկու նախագահների քննարկումների, պլանների մասին քչերն են տեղեկացված:
Մեզ ասում են, որ կա միայն մի հստակություն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կա կոնսենսուս, որ իրենցից ոչ մեկը չի լինելու վարչապետի թեկնածու, եւ նրանք հակված են հնարավորինս քաղաքականապես չեզոք անձի առաջադրել: Մեզ ասացին, որ քննարկվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, սակայն վերջինս իր համաձայնությունը չի տվել, կոմֆորտի սովոր նախկին պաշտոնյան չի ցանկացել պայքարի մեջ մխրճվել եւ լուրջ պատասխանատվություն ստանձնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու