Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:15 05-03-2025

Ադրբեջանում լուսաբանում են Կոպիրկինի հայտարարությունները

Ադրբեջանական լրատվամիջոցներին շարունակում է հուզել Հայաստանի անդամակցությունը ԵՄ–ին։

Մասնավորապես, APA-ն աանդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցին, որը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրոպական միությանը (ԵՄ)։

«Ռուսական կողմը սկզբից հստակ ընդգծել է՝ կամ ԵՄ, կամ ԵԱՏՄ։ Անհնար է լինել երկուսում էլ միաժամանակ։ Եվ սա ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումն է, այլ օբյեկտիվ իրականության հարց, քանի որ մի երկիր միաժամանակ չի կարող անդամակցել երկու մաքսային միության», – ասել է նա։

Նա նաև մեջբերել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, ըստ նրա՝ «Հայաստանի ԵՄ անդամակցելու ջանքերը նման են «Տիտանիկի» տոմս գնելուն»։