Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:02 04-03-2025

Եթե ասում եք՝ բուքմեյքերները խաբում են, նշանակում է` հարկ ավելացնելով ավելի են խաբելու․ Թունյան

Ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն էր, ո՞նց է նախագիծը լուծում խաղամոլության տարածման խնդիրը, որովհետև դա շատ կարևոր է ու գլխավորը դա է, այսինքն կարող է ստացվի, եթե դուք գտնում եք, որ մենք ունենք ընկերություններ, որոնք խաբում են, այնպես չստացվի, որ մենք ավել հարկելով իրենց ստիպենք, որ իրենք ավելի շատ խաբեն, ու այդ գումարը քաշեն մեր հասարակությունից։ Սրա լուծման ամենաճիշտ տարբերակը օրենսդրությունն է, որը ընդունել ենք, այսինքն մենք պիտի ունենանք խաղային ոլորտի օպերատոր, որը որ պիտի այս ոլորտի վերաբերյալ թափանցիկությունը, վստահությունը ապահովի։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Վարչապետի մոտ քննարկման արդյունքներով մենք ունեցել ենք հետևյալ պայմանավորվածությունները։ Առաջին, մենք ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառելու, այլ գործող պետական տուրքը, որ նշվում էր ամեն լրացուցիչ խմբաքանակ խաղադրույքների դեպքում կրկնապատկում ենք, այսինքն մենք փաստացի պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկում ենք։ Երկրորդ, ինչպես պարոն Սարգսյանը նշեց, մինչև օպերատորի մուտք գործելը, ամեն տարի դա ավելանալու է, և երրորդ պայմանավորվել ենք, որպեսզի փոփոխությունը արագ մտնի ուժի մեջ և այդ նպատակով հանձնաժողովի նիստով որոշել ենք, որպեսզի 24-ժամյա ռեժիմ սահմանենք»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Ձեզ գուցե հետաքրքրի