Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:39 09-02-2023

Եթե Սյունիքի միջանցքի մասով մեզ չեք խաբում, ապա Հայաստանն ի՞նչ է անելու, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը համաձայնության գան․ քաղաքագետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն հայտարարել է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե սա մեզ համար լավ նորություն է, թե՝ ոչ այնքան, պատասխանեց, որ այդ հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, թե ինչն են մոտեցրել, առանց դա հասկանալու չենք կարող ասել՝ սա լավ նորություն է, թե՝ վատ։

«Որպես էդպիսին մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը ոչ միայն չունի հայկական օրակարգ, այլև չունի սեփական կարմիր գծեր, չունի պատկերացում սեփական պետական շահի վերաբերյալ, առավել ևս կարողություն չունի դրանք սպասարկելու։ Հետևաբար, մեր շուրջը տեղի ունեցող բոլոր գործընթացները տեղի են ունենում մեր կամքից անկախ և մենք դրանց պոստ-ֆակտում տեղեկանում ենք։

Հետևաբար, ավելի հստակ պետք է ձևակերպել, օրինակ, պետք է ասել՝ մենք համաձայնել ենք մեզ տրամադրված օրակարգին, քանի որ մենք ինչ-որ բանի առարկելու կամ սակարկելու ոչ միայն կարողություն չունենք, այլևս ցանկություն»։

Դիտարկմանը, թե Միրզոյանը նաև շեշտել է, որ հայկական կողմն ունի իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք՝ Պետրոսյանն ասաց, որ սա էլ է մեծ միֆ, որ Հայաստանն ունի սկզբունքներ այս հարցի շուրջ այս գործընթացի հետևանքը առավելագույնը կարող է լինել ինչ-որ մի պետության և ինչ-որ մի դերակարտարի, որպես թշմանի մեզ ներկայացնելը։

Բայց պայմանական մի օրինակ ներկայացնենք, եթե Արևմուտքը, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը ունեն համաձայնություն, որ պետք է միջանցքը լինի, և նույնիսկ կա համաձայնություն, թե ով պետք է այդ միջանցքը վերահսկի՝ ինչ է անելու Հայաստանի իշխանությունը, այն դեպքում, երբ բազմիս ասել է, որ նույնիսկ Սև լիճը չի կարողանում պահել ու սեփական անվտանգությունը չեն կարողանում երաշխավորել։

Այսինքն, եթե գերտերությունները որևէ հարցում կան սկզբունքային համաձայնություն, ապա Հայաստանի դիրքորոշումը ո՞նց է արտահայտվելու և ի՞նչ եք անելու։ Այսինքն, հիմա ոչ մեկ այդ հարցը չի հնչեցնում, եթե Սյունիքի միջանցքի մասով մեզ չեք խաբում, ապա Հայաստանն ինչ կարող է անել, եթե Թուքրիան, Ռուսաստանն ու Արևմուտքը համաձայնության եկան այդ հարցի շուրջ։

Հետևաբար, այստեղ հայկական գործոն գոյություն չունի, սա չի նշանակում, թե չի կարող գոյություն ունենալ, ես առավել քան համոզված եմ, որ կարող է գոյություն ունենալ, բայց դրա համար թե դերակատարների խորքային փոփոխություն է պետք, թե արժեհամակարգ ու մոտեցումներ պետք է փոխվի, որ նաև այլ հնարավորություններ բացվի»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը