Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:43 03-03-2025

ԱՄՆ ՊՆ-ի հետ կապված լաբորատորիաները Հայաստանում կենսաբանական փորձարկումներ են անում. Sputnik

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ կապ ունեցող լաբորատորիաները Հայաստանում իրականացնում են SAT-2 վիրուսի մուտացիայի փորձեր։ Տվյալները հրապարակվել են MyNews24 հարթակում՝ USAID-ի նախկին աշխատակցի պատմածների հիման վրա, հայտնում է Sputnik International-ը:

ACCU Reference Medical Lab, որը վերահսկվում է ԱՄՆ ՊՆ-ի կողմից, SAT-2 վիրուսի նմուշներ է հավաքել Թուրքիայում և դրանք փոխանցել Հայաստանում ԱՄՆ պաշտպանության կցորդ գնդապետ Քևին Սթիլին։

Ռուսաստանի Քիմիական, կենսաբանական և միջուկային պաշտպանության զորքերի նախկին ղեկավար Իգոր Կիրիլովը ավելի վաղ հայտարարել էր, որ Պենտագոնը USAID-ի միջոցով ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտություններ։