Ներքին 1 տարի առաջ - 20:30 01-03-2025

Մարտի 1-ը և Փաշինյանի ամնեզիան, Սրբազան պայքարը չի ուշանա, Գագիկ Սուրենյանի խոստումը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 1-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր լրանում է մարտիմեկյան իրադարձությունների 17-րդ տարին, որի հետևանքով 10 մարդ զոհվեց։ Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում կանգնեցված հուշարձանի առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հերթական անգամ հերքել է ինքն իրեն՝ հայտարարելով, որ երբեք չի ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է։ «Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ։ Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, բայց ուզում եմ ասել նաև, որ կարծում եմ՝ մարտի 1-ի գործում հանգամանքներ ոչ թե բացահայտելու, այլ դրանց իրավական գնահատականի արժանացնելու, քննելու և հետաքննելու հարց կա»,- ասել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք՝ 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում հայտարարել էր, որ «կարող ենք ասել, որ Մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է»։

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների մասին տեղեկություններն արդեն իսկ բացահայտ են։ «Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում և այլն, ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում, որովհետև տեսնում ենք՝ այլևս սադրել չենք կարող, որովհետև դա արդեն տեղի է ունեցել», - ասաց նա: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ զգացմունքային մակարդակում կիսում է բոլոր զգացումները։ «Զգացմունքային մակարդակում էդ բոլոր զգացումները, զգացմունքները կիսում եմ և հասկանում եմ էն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են: Արտաքին գործերի նախարարությունն էլ, ես էլ հանդես ենք եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե անձամբ նա ի՞նչ քայլեր է իրականացնում Ադրբեջանում պահվող հայերի համար:

Բաքվում իրականացվող «դատավարության» ժամանակ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ և՛ նախաքննության փուլում, և´ հիմա պնդում է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական և դատական քննարկման առարկա չէ։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Բացվածքով` առավել պարզ ասած, նախագահն ասում է, որ հիմքում ունենալով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան հոդվածն ու ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակներն ու սկզբունքները՝ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժումն ու ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալն արցախցիների օրինական իրավունքն է եղել: Բակո Սահակյանը, չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը, դատարանում պնդել է, որ ինքը, այդ հոդվածով անցնող մեր մյուս հայրենակիցներն ապօրինի, քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել»,- նշել է Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել