Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:30 28-02-2025

Ո՞վ է ուզում՝ Գյումրին անարխիստական դառնա

Աննորմալ բաներ շատ կան քաղաքական խոսույթում, օրինակ՝ ընտրությունները չքաղաքականացնելու հորդորը։ Նախկինում ընտրակեղծարարներն էին հորդորում չքաղաքականացնել ընտրությունները, որ իրենց հակաժողովրդավարական, սև գործը չփչացնեն։ Այս հորդորն ավելի շատ լսվում էր ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Չնայած՝ դրանք ՀՀ-ում անցկացվում են համամասնական կարգով, և մասնակցելու իրավունք ունեն միայն կուսակցությունները, սակայն շատերին դեռ թվում է, թե քաղաքապետը ապաքաղաքական պաշտոն է, ՏԻՄ ընտրություններն ապաքաղաքական, հակաժողովրդավարական մի բան են, որի ժամանակ համայնքի բնակիչներն որոշում են մի հարց՝ ով է համայնքում դպրոց, փողոց կառուցելու առաջիկա տարիներին։

Փետրվարի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, անդրադառնալով Գյումրիի ընտրություններին, ասել է, թե չի կարելի Երևանից գալ, Գյումրին դարձնել քաղաքական թատերաբեմ, խառնել, հետ գնալ: «Նկատի ունեմ բոլոր այն ուժերին, որոնք Գյումրի մտել են քաղաքական նկատառումներով 2026 թվականի համար, ոչ թե Գյումրիում ընտրություններ կամ ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար: Դարձնել խաղաքարտ Գյումրին ու Գյումրու քաղաքապետի պաշտոնը հետագայում այլ դիվիդենտներ շահելու համար, ես՝ որպես գյումրեցի, ասում եմ՝ անթույլատրելի է»,- վրդովված ասել է նա:

Եթե այսպիսի բան ասեր քաղաքականությունից հեռու մարդը, նախկին ընտրակեղծարարը, ընտրությունների վրա թքած ունեցող անարխիստը, ընտրողի ու ընտրվողի իրավունքն արհամարհող խուլիգանը, ապա բնական կլիներ։ Բայց երբ նույն բանն ասում է մարզպետի պաշտոնը զբաղեցողը, իշխող կուսակցության անդամը, ԱԺ նախկին պատգամավորը, ապա հարցեր են առաջանում։

Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դե՞մ է, որ Գյումրիի ընտրություններն անցկացվեն համամասնական ընտրակարգով և դրանց մասնակցեն ՀՀ-ում գործող կուսակցությունները։ Շիրակի մարզպետին ո՞վ է լիազորություն տվել քննելու և անթույլատրելի որակելու ընտրություններին մասնակցողների զուտ քաղաքական նպատակները։ Եվ ամենակարևոր հարցը՝ Գյումրիի քաղաքապետը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ ժեկի պետի նման մի բան։

Տարրական գիտելիք ու տեղեկացվածություն ունեցողները գիտեն, որ Հայաստանը ժողովրդվարական երկիր է, բազմակուսակցական համակարգով։ ՀՀ-ում Կառավարումն ուղղահայաց չէ։ Համայնքներն ինքնակառավարման մարմիններ են։ Գյումրիի քաղաքապետը քաղաքի մասշտաբով քաղաքականություն որոշողն է։ Այս առումով՝ նորմալ է, որ տարբեր կուսակցություններ տարբեր ծրագրերով հավակնում են Գյումրիի քաղաքապետի պաշտոնին։ Ներքաղաքական ամենալուրջ միջոցառումը ընտրություններն են, որոնք ժողովրդավարական երկրներում միշտ էլ անցնում են որոշակի լարվածության մթնոլորտում։ Եթե մարզպետը չի ուզում, որ Երևանից գան, Գյումրին դարձնեն քաղաքական թատերաբեմ, ապա թող ընտրությունները չեղարկեն, Փաշինյանին խնդրեն, որ քաղաքապետ նշանակի ու խաչ քաշի ժողովրդավարության վրա։

Շիրակի մարզպետի՝ Գյումրիի ընտրությունները 2026-ի ԱԺ ընտրությունների հետ կապելու մասին ընդգծումը վրդովվելու պատճառ չէ։ Այստեղ անթույլատրելի ոչինչ չկա ու չի կարող լինել։ Ընդհանրապես, ամբողջ ժողովրդավարական աշխարհում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու բացահայտ նպատակներից մեկը համապետական ընտրություններում հաջողության հիմքեր ստեղծելն է։ Եթե մարզպետն այս միտումն անթույլատրելի է համարում, ապա հաջորդիվ կարող է հայտարարել, որ դեմ է ժողովրդավարությանը, բամակուսակցական համակարգին, ՏԻՄ ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու մասին օրենքին։ Վերջում էլ կարող է ասել, որ Գյումրին անարխիստական, հակաերևանյան քաղաք է։

Կարճ ասած՝ եթե Շիրակի մարզպետը հրապարակավ նկատողություն չստանա իր ղեկավարների կողմից, ապա հիմք կլինի ենթադրելու, որ հակաժողովրդավարական, ապաքաղաքական մոտեցումները դոմինանտ են ՀՀ իշխանությունների շրջանում։ Իսկ Գյումրիի ընտրություններում կառավարող կուսակցության ստացած ձայներից էլ կարելի է ենթադրել, թե ժողովրդի քանի տոկոսն է կարծում, որ Գյումրին կարող է անարխիստական, հակաժողովրդավարական քաղաք դառնալ։

Թաթուլ Մկրտչյան