Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 27-02-2025

Բայց նա ի՞նչ գաղափար ունի, որ ես էլ նրա հետ քննարկեմ․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ քաղաքացիներին հրավիրում է միասին քննարկելու իր գաղափարախոսական նախագիծը։

«Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում, մամուլում, հանրության շրջանում։ Կարևոր եմ համարում քաղաքացիների հետ Նախագծի անմիջական քննարկումները։ Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։ Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։ Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։
Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Կգնա՞ք Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու իր գաղափարախոսական ուղերձը»։

Քաղաքացիներից շատերը մեր հնչեցրած հարցին բացասական արձագանքեցին։

Մի քաղաքացի էլ նշեց, որ եթե ժամանակ ունենա, ապա կգնա։

«Բայց նա ի՞նչ գաղափար ունի, որ ես էլ նրա հետ քննարկեմ»,-ասաց մեկ այլ քաղաքացի։

Անցորդներից մեկի խոսքով՝ քննարկմանը մասնակցելու հնարավորություն ոչ բոլորը կունենան։

«Նիկոլ Փաշինյանի գաղափարները ինձ չեն հետաքրքրում»,- ասաց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել