Հունգարիայում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները
Փետրվարի 27-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերին։
Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին։