Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:15 27-02-2025

Պարզ է մի բան, Մարգարայի անցակետը չի բացվելու, հետևաբար բյուջեի վատնումը ի՞նչ նպատակ էր հետապնդում

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտի մեկին կբացվի՞ հայ֊թուրքական սահմանը

Ըստ ՀՀ կառավարիչների, ընդամենը մեկ օրից գործարկվելու է հայ֊թուրքական սահմանային Մարգարայի անցակետը, որտեղ վերջին օրերին միլիոնավոր դրամների նոր սարքավորումներ են տեղադրվել մաքսային գործունեությունը ապահովելու նպատակով, ռուս սահմանապահներին տրվել է ժամանակ, մինչև փետրվարի 28֊ը տարածքից հեռանալու, իսկ նրանց փոխարեն նշված հատվածը պետք է հսկեն ՀՀ ԱԱԾ սահմանային ուժերը, իսկ մաքսատանը պետք է գործունեություն ծավալեն ՀՀ ՊԵԿ աշխատակիցները։

Իհարկե, ամեն ինչ կարելի էր բնականոն համարել, եթե նույն փութաջանությամբ գործեին սահմանից այն կողմ թուրքական ծառայությունները, օրինակ` ճանապարհ կառուցեին, կամ մաքսայինի շենք, սարքավորումներ տեղադրեին։

Դեռևս չկա նաև հայ֊թուրքական որևէ փաստաթուղթ, ինչը կհավաստի անցակետի բացումը, չկա որևէ կանոնակարգ, ըստ որի այն պետք է գործի և կարգավորի միասնական աշխատանքը, փոխարենը կան Հայաստանի բյուջեից արված մեծածավալ ծախսեր, որոնք վաղուց արդեն անցել են մեկ միլիարդ դրամի շեմը։
Հետևաբար, ո՞րն է այս ամենի նպատակը, ի՞նչ է ուզում և ո՞ւմ է ուզում գոհացնել կապիտուլյանտը։
Պարզ է մի բան, անցակետը չի բացվելու, ոչ երկկողմ երկրների և ոչ էլ երրորդ երկրների քաղաքացիների համար, հետևաբար բյուջեի վատնումը ի՞նչ նպատակ էր հետապնդում։

Հայկական շահերը ամբողջովին ձախողած խմբակը, պատերազմի ծանր հետևանքները և Արցախի Հանրապետության կործանումը կեղծ խաղաղությամբ, ինչ որ խաչմերուկներով արդարացնող անհաջողակը հիմա էլ կեղծ մաքսատներով է ուզում հասարակությանը շեղի, հետևաբար կարծում եմ արժի հարգել «հայ հերոս հարկատուների» վաստակը և զբոսաշրջային վայր հայտարարել Մարգարայի անցակետը, խմբեր տանել։

Մարգարայի անցակետը հավակնում է դառնալ լուռ հուշարձան «նիկոլի իրական Հայաստանի», հերթական փուչիկ, որը երբեք, գոնե այս կառավարիչների օրոք կյանքի չի կոչվի։
Իրական հերոսների վաստակը հանուն ոչնչի հայտարարած ընտանիքը կեղծ օրակարգ բերեց հերոս հարկատուներին, սակայն նրանց վաստակն էլ սարքեց հանուն ոչնչի»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան