Մեր առջև խնդիր ենք դրել ունենալ նոր բանտային համակարգ. Սրբուհի Գալյան
copy image url

Մեր առջև խնդիր ենք դրել ունենալ նոր բանտային համակարգ. Սրբուհի Գալյան

Ներքին 1 ամիս առաջ - 12:53 25-02-2025
Երկու խոսք քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի հետ կապված, որովհետև ոլորտը սերտորեն կապված է նաև մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Մենք մեր առջև խնդիր ենք դրել ունենալ նոր բանտային համակարգ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Նոր բանտային համակարգ, ասելով նկատի չունեմ միայն նոր շենքային պայմաններ, այլ նկատի ունեմ նաև նոր որակի քրեակատարողական ոլորտի ծառայողներ, և սա մեր առաջիկա մեծ անելիքներից է։

Իհարկե, այս փոփոխություններից անմասն չպետք է մնա պրոբացիայի ծառայությունը, մեր օրենսդրությունը շեշտադրել է վերականգնողական արդարադատությունը, և վերականգնողական արդարադատության իրականացման համատեքստում շատ շեշտադրվում է հենց պրոբացիայի ծառայության գործունեությունը, որը իրականացնում է այլընտրանքային խափանման միջոցները և այլընտրանքային պատիժները:

Մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնելու նաև հենց պրոբացիայի ծառայության կարողությունները»,- հայտարարեց նա:

Ամենից շատ դիտված