Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:10 24-02-2025

Փաշինյանը կարող է զղջալ, կամ ուրիշի համար փոս փորողի վերջը

2019-ի մայիսի 20-ը հեղափոխական ամոթալի էջերից է, երբ ՔՊ-ի համակիրները շրջափակել էին դատարանների շենքերը, ծաղրում էին դատավորներին, քաշքշում նրանց, վիրավորում, տրորում նրանց հեղինակությունը։ Դատարանների վրա գրոհի կոչ էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դատավորներին որակելով «պատերի տակ վնգստացողներ»։ Այդ ժամանակ դատավորների հրապարակավ ստորացումը սասանեց արդարադատության հանդեպ վստահությունը։

2019-ի դեկտեմբերին Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելիս իրավապահները այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ ամբողջ աշխարհն իմացավ: Այնինչ՝ օրենքով՝ դատավորների վերաբերյալ վարույթը պիտի գաղտնի պահվի դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար: Այդ ժամանակ ևս ո՛չ դատավորի հեղինակության մասին հիշող կար, ո՛չ նախաքննական գաղտնիքի:

2025-ի փետրվարի 23-ին դատարանի որոշմամբ՝ հանրային գործիչ Էդգար Ղազարյանին արգելվել է մի շարք պաշտոնյաների մասին կարծիք հայտնել։ Նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ, մանրամասնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Իրավաբանները նկատում են, որ սա երկակի ստանդարտի կիրառման ակնհայտ դրվագ է։ ՔՊ-ական իշխանությունը դատական իշխանության հեղինակությունը հետևողական քայլերով տրորելուց հետո հանկարծ հիշել է դատական իշխանության հեղինակության մասին, Էդգար Ղազարյանին ՍԴ դատավորների վերաբերյալ հրապարակային խոսք ասելու համար մեղադրանք են առաջադրել ու զգուշացրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին։ Եկակի ստանդարտի կիրառումը իրավական քաոսի սպառնալիք է պարունակում։ Եթե իշխանությունները գիտակցում են այս սպառնալիքը, ապա համարժեք միջոցներ կձեռնարկեն այն չեզոքացնելու համար։

2019-ին ՔՊ-ականները գիտակցո՞ւմ էին, թե ինչ հետևանք կունենա դատարանների շրջափակումն ու դատավորների վարկաբեկումը։ Կամ երբ ՍԴ դատավորին հրապարակավ ստորացնում էին, նրան մեղադրանք առաջադրելը դարձնում սկանդալային շոու, հասկանո՞ւմ էին, որ քաղաքացիները կարող են իրենց առիթներով նույնպես վարկաբեկել դատավորներին, արդարադատության նկատմամբ անվստահություն սերմանել։ Ենթադրաբար՝ այո։

Հետևաբար՝ եթե քննչական մարմինն այսօր հանրային գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրում է դատարանի, դատավորի մասին «արատավորող տեղեկություն» տարածելու մեջ, ապա դրա առաջին պատասխանատուն ՔՊ-ն է։ Դատարանները շրջափակող, դատավորներին «պատերի տակ վնգստացող» անվանող, վարկաբեկող ՔՊ-ականները հավասար պատասխանատվություն են կրում այս գործում։ Եվ եթե դատական իշխանությունն այսօր անաչառ լինի, ապա այս դրվագներին ևս իրավական համարժեք գնահատական կտա։

Պատկերավոր ասած՝ ՔՊ-ական իշխանությունները հայտնվել են փոսում, որը փորել են հեռավոր 2019-ին։ Իրենց փորած փոսից դորս գալը հեշտ չի լինելու, բայց պետք է փորձել հանուն դատարանի հանդեպ վստահության ու հարգանքի վերականգնման, հանուն ներքին խաղաղության պահպանման, հանուն ապագայի։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանը կարող է օրինակ ծառայել՝ հրապարակավ զղջալ, որ վիրավորական բաներ է ասել դատավորների հասցեին, քաղաքացիներին կոչ արել անհարգալից վերաբերվել դատական իշխանության նկատմամբ։ Այնուհետև ՔՊ-ականները, առաջնորդի օրինակով՝ հրապարակավ կզղջան, որ դատավորներին վարկաբեկել են, նվաստացրել։ Դրանից հետո հույս կարթնանա, որ քաղաքացիները վաղը հարգանքով կվերաբերվեն արդարադատություն իրականացնողների նկատմամբ, դատավորին նվաստացնող բան չեն ասի, իրավական քաոսի սպառնալիքը կչեզոքանա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան