Արտաքին 1 տարի առաջ - 22:45 21-02-2025

Հակամարտությունը Ռուսաստանի մեղքը չէ, Բայդենն ու Զելենսկին սխալ բաներ են ասել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփը, խոսելով Զելենսկու մասին, հայտարարել է, որ նրա ներկայությունը ռուսների հետ բանակցություններին, այնքան էլ կարևոր չէ։ Թրամփի խոսքերն է մեջբերում Սպիտակ տանը CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։

«Չեմ կարծում, որ նրա ներկայությունը հանդիպումներին այդքան կարևոր է»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի պատճառներին և կանխմանը:

«Գիտե՞ք, ամեն անգամ, երբ ասում եմ՝ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ասում եմ՝ Բայդենը սխալ բաներ է ասել։ Զելենսկին սխալ բաներ է ասել: Նրանց վրա հարձակվել է մեկը, ով անհամեմատ մեծ էր և անհամեմատ՝ ուժեղ, դա վատ է և չի կարելի այդպես վարվել: Մինչդեռ Ռուսաստանին հեշտությամբ կարելի էր հետ պահել դրանից։ Զելենսկին ռուսների հետ հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ մինչ այժմ նա վատ է եղել բանակցություններում: Նախևառաջ, ձեր երկրում չպետք է պատերազմ լիներ, իսկ երբ պատերազմը սկսվեց, ապա այն պետք է անհապաղ լուծվեր և կարգավորվեր»,- ասել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում