Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երևանի քաղաքապետարանի կոռումպացված պաշտոնյաները ձախողել են կառավարումը։ Ձեզ եմ ներկայացնում Երևանի քաղաքապետարանի կոռումպացված պաշտոնյաների կառավարման ձախողումը: Սա Նոր Նորք վարչական շրջանի գլխավոր փողոցն է՝ Գայի պողոտան, որն ամբողջովին պարալիզացվել է, երթևեկությունը խցանված է, ինչի պատճառով, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում: Այս սառցե հատակի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է: Նույնիսկ պատշաճ աղ չեն կարողանում ցանել, այսինքն՝ նույնիսկ աղ չեն ցանել»:
Ակտիվիստը ցույց է տալիս, թե ինչպես են ավտոբուսները կանգնել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ անվադողերը ձմեռային չեն, և մեքենաները սահում են:
Մանրամասները՝ տեսանյութում: