Ներքին 1 տարի առաջ - 17:10 19-02-2025

Նիկոլականները չեն կարողացել անցկացնել իրենց թեկնածուին․ ԵՊՀ ամբիոնը դեռևս վարիչ չունի

Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի տեսության ու պատմության ամբիոնի վարիչի ընտրություններն առայժմ չեն ավարտվել։

Ըստ ստացված տեղեկությունների՝ երկար տարիներ այս պաշտոնը զբաղեցրած Լևոն Չուգասզյանը կրկին առաջադրել է իր թեկնածությունը, սակայն որևէ թեկնածու չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ 21 ձայնի շեմը։

Համաձայն Չուգասզյանի՝ ընտրական գործընթացը դեռ չի ավարտվել, և մինչ նոր նիստի հրավիրվելը, ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն է։

Թեկնածուներից մեկի՝ Զարուհի Հակոբյանի անունը շրջանառվում էր որպես հնարավոր նոր ամբիոնի վարիչ։ Նա հայտնի է որպես դպրոցական տխրահռչակ դասագրքի համահեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյանի հետ։ Սակայն Զարուհի Հակոբյանը նույնպես չի հաղթահարել սահմանված ձայների շեմը։

Հատկանշական է, որ գիտխորհրդի նույն նիստում քվեարկության է դրվել նաև Սմբատ Հովհաննիսյանի՝ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվելու հարցը, բայց չնայած նրան, որ Ս․Հովհաննիսյանը միակ թեկնածուն էր, նա ևս չի ընտրվել։

Անդրադառնալով ապագա ընտրություններին՝ Լևոն Չուգասզյանը նշեց, որ դեռևս հստակ որոշում չունի՝ արդյո՞ք կրկին առաջադրվելու է, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ դա կախված կլինի այն բանից, թե ովքեր կլինեն մյուս թեկնածուները։

Այսպիսով, ԵՊՀ Հայ արվեստի տեսության ու պատմության ամբիոնը դեռևս չունի նոր ղեկավար, և ընտրական գործընթացը կշարունակվի մինչև նոր ղեկավարի ընտրությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ