Խոսք 5 տարի առաջ - 14:55 04-06-2021

Ոսկոր ենք պահում, հասկանո՞ւմ եք, երեխեք․ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ իրենց մոտ եղած զինվորների դիակներն ի սկզբանե ենթարկված են եղել խիստ արտահայտված նեխային փոփոխությունների, տեղ-տեղ փափուկ հյուսվածքներից նույնիսկ լրիվ մերկացման, այսինքն՝ ոսկրային ֆրագմենտների ձևով։

«Իրականում այդ պարագայում սառնարանային կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմաններն էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում։ Այդ դիակները պետք է պահվեն այնպիսի փակ տարածքում, որ բացառվի մասունքի կամ դիակի մեխանիկական կամ այլ արտաքին գործոնով վնասվելու հանգամանքը»,- ասաց նա։

Ս․ Աբգարյանը պարզաբանեց, որ երբ արդեն իսկ փորձաքննության ենթարկված տվյալ նմուշի մոտ բացակայում են փափուկ հյուսվածքները, բացահայտ կմախքային վիճակ է, ապա սառնարաններում պահելն էմոցիոնալ ֆոնի հարց է․ «․․․որպեսզի մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները գտնվում են սառնարանում։ Սառնարանում այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիակների պահպանման փաստացի ոչ մի գործընթաց տեղի չի ունենում։ Սառնարանը պարզապես դանդաղեցնում է այդ պրոցեսը»։

Արմավիրի բաժնի վարիչը հավատացրեց, որ իրենց մոտ առկա են մերկ, փափուկ հյուսվածքներից զուրկ ոսկրեր․ «Մենք պահպանում ենք դիակներ, մասունքներ, մարմիններ, որոնց վրա չկան հյուսվածքներ»։

Նա տեղեկացրեց, որ Արմավիրի բաժնում այս պահին գտնվում են 87 դի և 58 մասունք։

«Ոսկոր ենք պահում, հասկանո՞ւմ եք, երեխեք։ Մասունքներ՝ առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդոսկր․․․ ու մենք խոսում ենք սառնարանային պայմաններից»,- ասաց Ս․ Աբգարյանն ու ավելացրեց, որ այդ պարագայում պարզապես պետք է սահմանազատել տղաների մասունքներն արտաքին գործոնների չենթարկելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը