Մամուլ 1 տարի առաջ - 07:45 19-02-2025

Առաջին կարգի մասնագետից` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար. ինչ է հայտարարագրել Արմեն Ադիլխանյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է 2014 թվականից մինչեւ 2016 թվականը առաջին կարգի մասնագետից դառնալ առաջատար մասնագետ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական տարբեր բաժիններում։

2018 թվականի շրջադարձային հեղափոխությունը պաշտոնի բարձրացմամբ անդրադարձավ նաեւ Ադիլխանյանի կյանքում. 2018 թվականի օգոստոսին նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար։ Ադիլխանյանը առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, որի համաձայն նրա կինը՝ Էլիզա Արոյանը եւս նախարարության աշխատակից է. վերջինս գլխավոր իրավաբանն է։ Համաձայն Արման Ադիլխանյանի 2021 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Էլիզա Արոյանն ամուսնուն նվիրատվությամբ փոխանցել է 11 հազար 400 ԱՄՆ դոլար՝ գրեթե 4,5 մլն դրամ։

Ադիլխանյանի՝ 2021 թվականի տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 261 հազար դրամ, 2022 թվականի եկամուտները՝ 25 մլն 665 հազար դրամ, 2023 թվականի եկամուտները՝ 21 մլն 465 հազար դրամ։

Եկամուտների պես կտրուկ աճեր եւ նվազումներ գրանցվել են նաեւ Ադիլխանյանի տարեկան եկամտի աշխատանքի վարձատրության տողում։

2021 թվականին, որպես ֆինանսների նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ, որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 13,5 մլն դրամ, 2022 թվականին նույն հաստիքում աշխատելով՝ ստացել է 18, 5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։ Թե ինչի շնորհիվ է Ադիլխանյանի վարձատրությունը մեկ տարում աճել գրեթե 5 մլն դրամով, անհասկանալի է։ 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ադիլխանյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 657 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, քանի որ նույն թվականի հունվարի 9-ից նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, որտեղից էլ մինչեւ տարեվերջ վաստակել է 16 մլն 211 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Հարկ է նշել, որ Ադիլխանյանն ունի 2 բնակարան. Կենտրոն վարչական շրջանում գտնվող առաջին բնակարանը Արման Ադիլխանյանը նվիրատվություն է ստացել 2019 թվականին, չգիտես թե ումից։ Նվիրատվությունը կատարվել է այն ժամանակ, երբ Ադիլխանյանը դեռ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր: Հայտարարագրերում առկա տվյալներից հասկանում ենք, որ եւս մեկ բնակարան Ադիլխանյանը հիփոթեքով է ձեռք բերել։ Բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Համաձայն հայտարարագրի «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնի՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 37 մլն 540 հազար դրամ։ Ադիլխանյանը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց, որը գնել է 2022 թվականին 12 հազար 500 դոլարով, որն այժմ համարժեք է գրեթե 5 մլն դրամի։ Արման Ադիլխանյանի բանկային ավանդները կազմել են 9,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 580 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 6,3 մլն դրամ, 9,5 հազար եվրո եւ 11 հազար ԱՄՆ դոլար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»