12.672 եվրո՝ օրապահիկ և գիշերավարձ․ Ալեն Սիմոնյանը և ևս 10 հոգի Իտալիայում
copy image url

12.672 եվրո՝ օրապահիկ և գիշերավարձ․ Ալեն Սիմոնյանը և ևս 10 հոգի Իտալիայում

Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:15 18-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը՝ փետրվարի 19-ին, մեծ պատվիրակությամբ քառօրյա գործուղղման կմեկնի Իտալիա։

Պատվիրակությունը փետրվարի 19-23-ը Հռոմում կմասնակցի Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Բաբկեն Թունյանը և Վահագն Ալեքսանյանը, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, նույն վարչության րարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյանը, հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը, հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը՝ ընդհանուր թվով 11 անձ։

Oragir.News-ը ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փորձեց հետաքրքրվել, թե որքան է կազմել 11 անձից բաղկացած այս պատվիրակության՝ Իտալիա գործուղման բյուջեն։ Ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ գործուղման նպատակով կատարված ամբողջական ծախսերը հնարավոր կլինի հաշվարկել միայն գործուղման ավարտից հետո, երբ պատվիրակության անդամներն կներկայացնեն իրենց կատարած ծախսերը։

ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից նշեցին, որ այս պահին հայտնի է միայն պատվիրակության անդամներին օրապահիկի և գիշերակացի համար տրամադրված գումարի չափը, որոնք հատկացվել են՝ համաձայն ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն որոշման հավելված N1-ի։ «Այստեղ մնում է միայն ճանապարհածախսը, որը երբ կգնան-հետ կգան ու կներկայացնեն՝ որքան է եղել, այդ ժամանակ կարող եք գրավոր տարբերակով հարցում ուղարկել, կպատասխանենք»։

Oragir.News-ը ծանոթացավ նաև հիշյալ հավելվածի հետ, համաձայն որի՝ նոյեմբեր-մարտ ամիսներին Հռոմ գործուղվող պաշտոնյաները յուրաքանչյուր օրվա համար ստանում են 131 եվրո օրապահիկ և 154 եվրո գիշերավարձ։

Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության անդամներից յուրաքանչյուրը գործուղման ամեն օրվա համար ստացել է 288 եվրո օրապակիկ և գիշերավարձ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հռոմ այցը տևելու է 4 օր, իսկ պատվիրակությունը բաղկացած է 11 անդամից, ապա այս գործուղման նպատակով միայն որպես օրապահիկ և գիշերավարձ ծախսվել է 12․672 եվրո, իսկ ընդհանուր բյուջեի մասին պատկերացում կկազմենք միայն գործուղման ավարտից հետո։

Այցի ավարտից հետո Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն, որի պատասխանը ևս կներկայացնի իր ընթերցողներին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է