Մամուլ 1 տարի առաջ - 07:45 18-02-2025

Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրիում մարտին կայանալիք ընտրությունները աչքի են ընկնելու թեկնածուների բազմազանությամբ, քաղաքականացվածությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նաեւ Հայաստանի եվրոպամետ ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրություններին` Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը եւս մտադիր է մտնել ընտրապայքարի մեջ, իսկ առաջնորդող թեկնածուն կլինի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Սակայն ինքը՝ Բարսեղյանը, լսելով, որ լրագրող է իրեն անհանգստացնում, անմիջապես ասաց, թե զբաղված է` հնարավորություն չտալով իրենից մեկնաբանություններ ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի հետ, ով ասաց, թե Գյումրու ընտրությունների հարց դեռ չեն քննարկել, երբ վերջնական որոշում ունենան՝ կհայտարարեն այդ մասին: Բայց եւ չհերքեց, որ մտադիր են մտնել ընտրապայքարի մեջ:

Այսպիսով, եթե ամփոփենք, Գյումրիում կայանալիք ընտրություններին ոչ միայն տեղական նախկին ու ներկա իշխանություններն են պայքարելու, այլեւ տարբեր կուսակցություններ են հայտ ներկայացրել քաղաքական ներկապնակը Գյումրիում փոխելու համար:

Հիշեցնենք, որ հայրաքաղաքում ավագանու խմբակցություն ու նաեւ քաղաքապետ ունենալու համար պայքարելու են ՔՊ-ի ժ/պ Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Անդրանիկ Թեւանյանի եւ Սուրեն Սուրենյանցի ուժերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շարքը էլի կհամալրվի թեկնածուներով:

Բայց առայժմ նկատելի է, որ ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ: Ընդ որում` ե՛ւ քրեական ե՛ւ քաղաքական դաշտում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան