Մամուլ 1 տարի առաջ - 07:23 18-02-2025

Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մարտի 1-ի» գործը եւ սպանությունները բացահայտելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մինչ օրս չի բացահայտել այդ գործը եւ միայն արձան է դրել «Մարտի 1-ի» խորհրդով, այլեւ նրա ԱԳ նախարարը պարգեւատրել է մի պաշտոնյայի, որը մարտի 1-ի քաղաքական էջը փակել է նախորդ իշխանությունների համար:

Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ եւ նրան պարգեւատրել ՀՀ Պատվո շքանշանով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Յագլանդը, շքանշանը ստանալուց հետո, մասնավորապես, հայտարարել է, թե «Մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ եւ նոր պրակտիկա ստեղծելու, եւ այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար»: Իսկ ինչ է արել, ինչ նոր օրենքներ ու պրակտիկա է ստեղծել ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը:

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Յագլանդը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար էր Հայաստանի համար ծանր ժամանակներում, երբ ՀՀ-ում արտակարգ դրությունից հետո վտանգված էր խոսքի ազատությունը, տասնյակ քաղբանտարկյալներ կային ՀՀ բանտերում, երբ Երեւանի կենտրոնում սպանվել էր 10 քաղաքացի, իսկ ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը խոսում էր նոր պրակտիկա ստեղծելու, եւ դա Եվրոպայի կանոններին հարմարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի ժամանակ նրան Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց վանկարկումներով ու բողոքի ակցիաներով էին ընդունում, քանի որ նրա գործողություններից օրվա ընդդիմությունը դժգոհ էր: Դժգոհ էր, որովհետեւ նույն Թյորնբորն Յագլանդը եւ նրա ղեկավարությամբ ԵԽԽՎ մյուս ներկայացուցիչները փաստացի փակեցին մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քաղաքական էջը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»