Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:27 17-02-2025

Բլոգերների աջակցությամբ հաղթած Պարգը

Երեկ՝ փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» համերգային ծրագիրը։ Հաղթող ճանաչվեց Պարգը (Պարգև) իր « Survivor» երգով։ Հաղթողին որոշել են Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: «Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթի արդյունքներով՝ մասնակիցները հավաքել են հետևյալ միավորները.

1. Պարգը իր «Survivor» երգի համար ընդհանուր՝ հավաքել է 214 միավոր։ Ազգային ժյուրին նրան տվել է 62 միավոր, միջազգային ժյուրին՝ 68, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 84 միավոր։

2. Սիմոնն իր «Ay paparey bye» երգի համար հավաքել է 197 միավոր։ Ազգային ժյուրին նրան տվել է 76 միավոր, միջազգային ժյուրին՝ 72, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 49 միավոր։

3. Աթենա Մանուկյանը, ով շատերի կարծիքով հենց լինելու էր հաղթողը, իր «DaQueenation» երգով ընդհանուր՝ հավաքել է 192 միավոր։ Ազգային ժյուրին նրան տվել է 60, միջազգային ժյուրին՝ 62, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 70 միավոր։ Աթենան մեծ քննադատության է արժանացել համերգի ժամանակ իր կրած բեմական հագուստի համար, շատերը դա համարել են չափից դուրս բաց և վուլգար կերպար։



4. Անահիտ Հակոբյանը և Գասոյան իրենց «Wild» երգի համար ընդհանուր՝ հավաքել են 115 միավոր։ Ազգային ժյուրին նրանց տվել է 25 միավոր, միջազգային ժյուրին՝ 34, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 56 միավոր։ Շատերը Անահիտ Հակոբյանի կերպարը համարել էին Լիլիթ Հովհաննիսյանի անհաջող կրկնօրինակում։



5. Անահիտ Ադամյանը, ով նույնպես հավանական հաղթողներից մեկն էր իր «Tiny Little Boo» երգով ընդհանուր՝ հավաքել է 96 միավոր։ Ազգային ժյուրին նրանց տվել է 32 միավոր, միջազգային ժյուրին՝ 29, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 35 միավոր։ Շատերը Անահիտ Ադամյանին քննադատել են, քանի որ կատարումը համապատասխան չէր մրցույթի չափանիշներին, և շատերը կարծում են, որ նրա ձայնը բավականին բարակ է, պահի տակ թվում է, թե երեխա է երգում։

6. Մելսն իր «Losing» երգով հավաքել է 91 միավոր։ Ազգային ժյուրին նրան տվել է 25, միջազգային ժյուրին՝ 38, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 28 միավոր։

7. Գևորգ Հարությունյանը «Hey Man» երգով հավաքել է 78 միավոր։ Ազգային ժյուրին նրանց տվել է 20 միավոր, միջազգային ժյուրին՝ 16, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 42 միավոր։

8. Ֆլորա Բիչախչյանը «Prayer» երգի համար հավաքել է 75 միավոր։ Ազգային ժյուրին նրան տվել է 32 միավոր, միջազգային ժյուրին՝ 22, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 21 միավոր։

9. Արսեն Գրիգորյան և Կամիլը «Will You Marry Me?» երգով հավաքել է 42 միավոր։ Ազգային ժյուրին նրանց տվել է 11 միավոր, միջազգային ժյուրին՝ 24 միավոր, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 7 միավոր։

10. Միլենա Միրիջանյանը «Romantic Net» երգի համար հավաքել է 42 միավոր։ Ազգային ժյուրին նրան տվել է 19 միավոր, միջազգային ժյուրին՝ 9 միավոր, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 14 միավոր։

11. Altsight-ը «Dare to Dream» երգով հավաքել է 41 միավոր։Ազգային ժյուրին նրան տվել է 29 միավոր, միջազգային ժյուրին՝ 12 միավոր, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 0 միավոր։

12. «Սևագիրը» «Falling» երգի համար ընդհանուր՝ հավաքել է 35 միավոր։ Ազգային ժյուրին նրանց տվել է 15 միավոր, միջազգային ժյուրին՝ 20 միավոր, իսկ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում տրվել է 0 միավոր։

Պարգի «Survivor» երգը, որը հաղթեց մրցույթում, արժանացավ թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների։ Շատերը նշում էին, որ նա ստացել է աջակցություն մեծ լսարան ունեցող բլոգերներից՝ սոցիալական մեդիայի ազդեցիկ դեմքերից, ովքեր տարածում և հորդորում էին քվեարկել նրա օգտին։ Երկրպագուները նշել են, որ սա կողմնակալ վերաբերմունք է, և հենց դա էլ նպաստել է այլ արժանի մասնակիցների շանսերի նվազեցմանը։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում