Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:20 17-02-2025

Ում փորը որտեղ փակվում ա, ուզում են կլիզմա անեն․ Քոչարյանը՝ իր հասցեին մեղադրանքների մասին

Դուք հիմա ինձ զրպարտում եք. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «երբ իշխանության էր, իր քաղաքական ընդդիմադիրներին կլիզմա էր առաջարկում՝ հոգնա, մինչդեռ հիմա Փաշինյանն իր թիմակիցների գլխին մուրճ է բանեցնում, բայց նրա հոգնան այլևս չի աշխատում Փաշինյանի և նրա մուրճի դեմ»։

«Դուք լա՞վ եք հիշում ինչի մասին էր կլիզման, եթե հիշեիք, այս կոնտեքստով չէիք տա։ Ես երբեք վիրավորական արտահայտություններ ընդդիմության նկատմամբ չեմ օգտագործել, եթե օգտագործել եմ՝ ցույց տվեք»,-ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ «կլիզման» եղել է ընտրությունների ժամանակ, երբ ինքը մի անեկտոդ է պատմել, որտեղ էլ օգտագործել է «կլիզմա» արտահայտությունը։

Քոչարյանին լրագրողները խնդրեցին պատմել անկեդոտը։

«Թագավորի մոտ փորկապ է լինում, մտածում են՝ ինչ անեն, բժիշկներով, գիտնականներով չեն կարում հարցը լուծել։ Հայտարարվում է՝ ով փորկապը կբուժի թագավորի մոտ, թագավարության կեսը կտան, ոսկի կտան։ Մի չոբան է գալիս, ասում է՝ ապրի թագավորը, ես կբուժեմ։ Կլիմազյա հանում գրպանից ու բացատրում, թե ոնց է բուժում, ասում է՝ ջուր են լցնում, հետո մի տեղ են մտցնում, և այլն։ Թագավորն ասում է՝ էս սրիկան էս ինչ է ուզում ինձ առաջարկի, ինչ առաջարկում է, իր նկատմամբ են կիրառելու։ Բռնում՝ էտ չոբանին թագավորի դիմաց կլիզմա են անում, թագավորն էնքան է ծիծաղում, փորը բացվում է։ Հիմա ինչքան թագավորի փորը փակվում է, այդ չոբանին բերում են, կլիզմա են անում»,- հիշեցրեց Քոչարյանը՝ նախկինում պատմած անեկդոտը։

Նա նշեց, որ դա լրիվ ուրիշ պատմություն է եղել է և էտ բառը հիշում են՝ մնացածը չեն հիշում։ «Կլիզման գիտե՞ք՝ ինչ է դառել, Հայաստանն է այդ վիճակում դառել, ում փորը որտեղ փակվում է, ուզում են կլիզմա անեն։ Իմ դեմ մեղադրանքներն այդ կարգի են, որոնք իրականության հետ կապ չեն ունեցել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի